«Ֆիդելիթի Քընսալթինգ» փաստաբանական գրասենյակը «Լիդիան Արմենիա» ընկերության շահերն է ներկայացնում մի շարք դատական գործերում:

«Ֆիդելիթի Քընսալթինգ» փաստաբանական գրասենյակը «Լիդիան Արմենիա» ընկերության շահերն է ներկայացնում մի շարք դատական գործերում:

«Ֆիդելիթի Քընսալթինգ» փաստաբանական գրասենյակը «Լիդիան Արմենիա» ընկերության շահերն է ներկայացնում մի շարք դատական գործերում: Մեր թիմը գրանցել է բազմաթիվ հաջողություններ զրպարտության գործերով: Արդեն իսկ այսօր դատական վճիռներ կան ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, իրավաբան Նազելի Վարդանյանի, 1in.am լրատվական կայքի («Սկիզբ Մեդիա» ՍՊԸ), քաղաքացի Շիրակ Բունիաթյանի դեմ ներկայացված հայցերով առ այն, որ նրանք զրպարտել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը և արատավորել նրա գործարար համբավը, իսկ մի շարք գործեր դեռ ընթացքում են:

Տարիներ շարունակ «Լիդիան Արմենիայի» հասցեին հնչեցված տարաբնույթ անհիմն մեղադրանքները, պնդումները նպատակ են ունեցել հանրության շրջանում բացասական կարծիք ձևավորել ընկերության նկատմամբ: Կոչ ենք անում բոլորին, օգտվելով խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքից, չմոռանալ, որ այն բացարձակ կատեգորիա չէ և ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց իրավունքները: Խոսքի ազատությունը ցանկացած հարթակում պահանջում է պատասխանատվություն և հարգանք սեփական լսարանի հանդեպ: